Պայմաններ
Miss.am Գեղեցկության ֆոտոմրցույթի կանոններ
Ընդհանուր դրույթներ
Miss.am Գեղեցկության համահայկական մրցույթի այս կանոնները «Կանոններ» սահմանում են Miss.am առցանց գեղեցկության մրցույթի «Մրցույթ» հիմնական նպատակներն ու պայմանները: Մրցույթի կազմակերպիչն է Miss.am ընկերությունը «Կազմակերպիչ»: Կազմակերպչական և նյութատեխնիկական աջակցությունը, մրցույթի տեղեկատվության կառավարումը ֆինանսավորվում են մրցույթի կազմակերպչի, հովանավորների և եկամտի այլ աղբյուրների կողմից, որոնք արգելված չեն օրենսդրությամբ:
Մրցույթի կարգը
- Մրցույթը անցկացվում է առցանց ձևաչափով և 2 փուլով՝ որակավորման փուլ և մրցույթ:
- Յուրաքանչյուր մրցույթ գործում է իր առանձին սահմանված կարգով և պայմաններով, որոնք տեղադրված են տվյալ մրցույթի բաժնում:
- Մրցույթի մասնակիցները հայ կանայք և աղջիկներն են ամբողջ աշխարհից, ովքեր լրացրել են Մրցույթին մասնակցելու ձևը:
- Մինչև 16 տարեկան մասնակիցների գրանցումը կատարվում է ծնողների համաձայնությամբ և օգնությամբ:
- Մրցույթի ժյուրին այն անձինք են, ովքեր գրանցվել են www.miss.am կայքում որպես ժյուրիի անդամ:
- Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը և ներբեռնել նշված քանակությամբ լուսանկարներ:
- Այն մասնակիցները, ովքեր լրացրել են բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը, կունենան անհատական էջ՝ Մրցույթի կայքում www.miss.am առցանց քվեարկությանը մասնակցելու նպատակով:
Հայտը լրացնելով, մասնակիցը հաստատում է, որ կարդացել և ընդունել է մրցույթի կանոնները, ինչպես նաև տվել է իր համաձայնությունը անհատական տվյալների և լուսանկարների մշակման և օգտագործման համար: Բոլոր կոնտակտային տվյալները կարող են օգտագործվել կազմակերպչի կողմից` միայն դրանք տրամադրող անձի հետ կապվելու համար: Մրցույթի կազմակերպիչը պահպանում է կոնտակտային տեղեկատվության գաղտնիության պահանջները և այն չի փոխանցում երրորդ անձանց:
Մրցույթի ժամկետները
Յուրաքանչյուր մրցույթի ժամկետները հայտարարվում են առանձին: Նախ հայտարարվում է գրանցման փուլի և այնուհետ մրցույթի ժամկետները:
Հայտատուների կողմից տրամադրված լուսանկարների պահանջներ
- Մասնակցելու համար անհրաժեշտ է կցել առնվազն 3 լիարժեք լուսանկար:
- Մրցույթի մասնակցի դեմքը պետք է հստակ երևա լուսանկարում:
- Չի թույլատրվում լուսանկարներ, որոնցում դեմքը թաքնված է մուգ արևային ակնոցներով, դիմակներով կամ այլ պարագաներով:
- Լուսանկարները պետք է ներկայացվեն jpeg ձևաչափով:
- Երրորդ անձանց ներկայությունը լուսանկարում չի թույլատրվում:
- Գրաֆիկայի խմբագիրների օգնությամբ մշակված լուսանկարները թույլատրվում են մրցույթում, եթե փոփոխվել են միայն պատկերի պարամետրերը (հստակություն, պայծառություն):
- Ընդունվում են միայն լուսանկարները, որոնք արվել են մրցույթից առավելագույնը 6 ամիս առաջ:
- Մրցույթը թույլ չի տալիս գովազդային նյութեր պարունակող լուսանկարներ:
Գրանցվելով www.miss.am կայքում և ներկայացնելով մրցույթին մասնակցելու համար հայտի ձևը, մասնակիցը հաստատում է, որ լուսանկարները անձնական սեփականություն են, զերծ են երրորդ անձանց պնդումներից, որ լուսանկարում պատկերված է հարցաթերթիկը լրացրած անձը, և որ չկան հանգամանքներ, որոնք կխոչընդոտեն լուսանկարների օգտագործումը մրցույթի կազմակերպչի կողմից: Լուսանկարը վերբեռնելով մասնակիցը Կազմակերպչին իրավունք է տալիս այդ լուսանկարները օգտագործել մրցույթը գովազդելու համար և այլ նպատակներով, որոնք ուղղված են մրցույթի հանրայնացմանը:
Որակավորման փուլի կանոնները
Որակավորման փուլում մասնակցում են այն անձինք, ովքեր.
- բավարարում են սույն կանոններով սահմանված պահանջներին.
- լրացրել են հայտի ձևը
- տեղադրել են առնվազն 3 լուսանկար, որոնք բավարարում են լուսանկարների պահանջներին:
Կազմակերպիչը իրավունք ունի ստուգել մրցույթի մասնակցի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտությունը, ինչպես նաև մասնակցին խնդրել անհրաժեշտության դեպքում տրամադրել պակասող կամ լրացուցիչ տեղեկատվություն: Կազմակերպիչը իրավունք ունի առանց բացատրության մերժել մասնակցի հայտը, եթե տրամադրված տեղեկություններից որևէ մեկը չի բավարարում սույն կանոններով սահմանված պահանջներին: Եթե հայտը ընդունվում է, և մրցույթն արդեն սկսվել է, մասնակցի պրոֆիլը չի կարող ջնջվել մինչև մրցույթի ավարտը:
Մրցույթի հիմնական փուլի կանոնները
Մրցույթը անցկացվում է առցանց ձևաչափով: Մրցույթի մասնակիցներին գնահատում են այն անձինք, ովքեր www.miss.am կայքում գրանցվել են որպես ժյուրիի անդամ:
Ժյուրիի անդամը դիտում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի տրամադրած նկարները և տեղեկատվությունը ու տալիս ձայներ՝ սրտիկ ուղարկելով այն մասնակցին, ում հավանում է: Ժյուրիի յուրաքանչյուր անդամ կարող է օրական մեկ մասնակցին միայն մեկ սրտիկ տալ անվճար: Ժյուրիի անդամները կարող են օրվա ընթացքում մասնակիցներին փոխանցել նաև լրացուցիչ սրտիկներ` նախորոք գնելով ՀԱՆԳՍՏԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ որը կտա հանգստի հնարավորություն և նաև 100 սրտիկ քվեարկելու համար: ՀԱՆԳՍՏԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ տեղադրված է Miss.am կայքում: Ժյուրիի անդամները գնելով ՀԱՆԳՍՏԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ստանում են հնարավորություն լրացուցիչ ձայներ տալ հավանած մասնակիցներին: Սրտիկները վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ունի ամենամեծ թվով սրտիկներ: Հաղթողը ստանում է ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ որը յուրաքանչյուր մրցույթի համար հայտարարվում է առանձին: Մրցանակային են նաև երկրորդ և երրորդ տեղերը: Ինչպես նաև Կազմակերպիչը կարող է ավելացնել Մրցանակային տեղերը ամեն մրցույթի համար առանձին:
Մրցանակներ ստանալու կարգը
Մրցույթի ավարտին՝ քվեարկությունը դադարեցնելու պահին հաղթող կճանաչվի ամենաշատ սրտիկներ ստացած մասնակիցը: Դրանից հետո մասնակիցները տեղեկատվություն կստանան Կազմակերպչի կողմից մրցանակները ստանալու վայրի և կարգի մասին: Կազմակերպիչը իրավունք է վերապահում միակողմանի լրացումներ և փոփոխություններ կատարել մրցանակաբաշխության նախապատրաստման կազմակերպման գործընթացում: Եթե մրցույթի անցկացմանը խոչընդոտում են Կազմակերպչի վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներ, Կազմակերպիչը իրավունք ունի, իր հայեցողությամբ, փոխել մրցույթի անցկացման ամսաթվերը, պայմանները և կամ մրցույթը չեղյալ հայտարարել: Մրցույթի պայմաններն ու սույն կանոնները մեկնաբանելուն վերաբերող վեճերի դեպքում պետք է ճանաչվի Կազմակերպչի պաշտոնական մեկնաբանությունը: Այն վերջնական և պարտադիր է բոլոր այն մասնակիցների համար, ովքեր մասնակցում են Մրցույթին՝ որպես մասնակից կամ ժյուրի, և բողոքարկման ենթակա չէ:
Miss.am թիմը ձեզ մաղթում է հաջողություն, վստահ ենք, որ ձեր երազանքներն իրականություն կդառնան մեր անկախ հարթակում:
