Մեր մասին

Miss.am  Համահայկական Գեղեցկության ֆոտոմրցույթն անցկացվում է 1-ից 50 տարեկան հայուհիների շրջանում՝ հատուկ ստեղծված կայքում www.miss.am

Հաղթողը ընտրվում է ԻՆՏԵՐՆԵՏ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ միջոցով։ Մրցույթին մասնակցելու համար պարտադիր չէ սուպերմոդել լինել, անհրաժեշտ է միայն բնական հմայք և ինքնավստահություն: Նաև պարտադիր չէ բնակվել Հայաստանում, կարող են մասնակցել բոլոր հայուհիները աշխարհի տարբեր անկյուններից: Miss.am-ը գեղեցկության ամենահետաքրքիր մրցույթն է, քանի որ ընտրողները անաչառ գնահատողներ են աշխարհի տարբեր ծայրերից։ Miss.am-ը եզակի հնարավորություն է՝ ինքնարտահայտվելու և հայտնի դառնալու։

 

Մասնակիցներ

Մասնակիցները լրացնում են ձևաթուղթը և վերբեռնում 3-5 լուսանկար: Այնուհետև նրանք ստանում են ժյուրիի ձայներ սրտիկների տեսքով։ Մրցույթի ավարտին ամենաշատ սրտիկ ունեցող մասնակիցը ստանում է շնորհավորանքներ և Գլխավոր Մրցանակ։ Կախված մրցույթից մրցանակային կարող են լինել մինչև առաջին 10 տեղերը։

Ժյուրի

Ժյուրիի անդամ դառնում են կայքում գրանցված օգտատերերը, ովքեր  քվեարկում են մասնակիցների օգտին՝ ուղարկելով սրտիկներ:


Miss.am-ը ինքնադրսևորման եւ ճանաչում ձեռք բերելու լավագույն հարթակն է։

Մասնակցե՛ք Miss.am գեղեցկության ֆոտոմրցույթին և շահե՛ք արժեքավոր մրցանակներ։